BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռուբեն Հակոբյան. «Սելեկտիվ ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը»

Ռուբեն Հակոբյան. «Սելեկտիվ ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը»
05.02.2015 | 22:29

Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված է նրանից, թե ինչքան անկեղծ են եռյակի մասնակից ուժերը իրենց հարաբերություններում՝ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Մեր համակիրների կողմից տեսանելի են եռյակի խոհանոցում միմյանց նկատմամբ անվստահության դրսևորումներ, ինչը վստահության առումով խնդիրներ է ստեղծում: Համաժողովրդական շարժման ղեկավարները պետք է գիտակցեն, որ մեծ պատասխանատվություն են կրում և հարթակից հնչող ամեն նախադասություն պիտի նախապես քննարկված ու համաձայնեցված լինի»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ «Ժառանգությունը» ողջունում է այն ուժերին, որոնք միացել են համաժողովրդական շարժմանը: «Շարժման ներկայացուցիչները պետք է խոսեն ամբողջական ճշմարտության լեզվով. սելեկտիվ ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը: Եթե նշում ենք, որ նախորդ նախագահական ընտրությունները կեղծվել են, պետք է նաև արդար լինել ու նշել, որ դրա ավանդույթը դրվել է 1996-ին: Դժվար է գտնել մեկ այլ երկիր, որտեղ եղել են չընտրված այնքան նախագահներ, որքան Հայաստանում,- ասաց նա՝ հավելելով. -Միայն ամբողջական ճշմարտությունը կարող է համոզիչ ու ընկալելի լինել հասարակության համար: Պետք չի չնկատելու տալ սեփական սխալները և տեսնել ուրիշներինը: Առկա իրավիճակի համար բոլորս ունենք մեր պատասխանատվության բաժինը: Մենք բոլորս սպառել ենք սխալվելու իրավունքը»:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հնարավոր ելքերին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ լավագույն տարբերակն այն կլինի, եթե իշխանությունը հիմնական քաղաքական ուժերի հետ քննարկի իրավիճակը, հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, որը իշխանական բուրգի վերարտադրման խնդիր է լուծում և արդար ընտրություններ կազմակերպի: «Հակառակ դեպքում՝ շարժումը պետք է հասնի արտահերթ ընտրությունների»,- ասաց Հակոբյանը:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ